ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվել է Արգենտինայի գործարար կանանց պատվիրակությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ողջունել են հյուրերին
armen-sargsyan,-argentinaci-kanayq

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում  հյուրընկալվել են Արգենտինայի գործարար կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները, ովքեր ճանաչողական այցով Հայաստանում են:

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, վերջին տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները: Խոսելով ողջ աշխարհով մեկ սփռված հայերի մասին՝ նա ընդգծել է, որ Սփյուռքը Հայաստանի ուժն է, քանի որ ժամանակակից աշխարհում մեծագույն ու կարևորագույն արժեքը մարդն է:

Հանդիպումն այնուհետև շարունակել է Նունե Սարգսյանը, ով խոսել է հայ իրականության մեջ կնոջ դերի մասին: Նա ընդգծել է, որ կանայք շատ հաճախ ավելի զարգացած կառավարչական հմտություններ են ունենում, սակայն բնությունից տրված համեստության պատճառով երբեմն լռում են ու չեն բարձրաձայնում այդ մասին: «Որպես մայր՝ մենք կարևոր ենք, քանի որ ընտանիքում ամեն բան տեղի է ունենում մոր շուրջ: Հայ կանայք տաղանդավոր են, ուժեղ են, սակայն շատ հաճախ այդ ուժը պահում են ներսում, մինչդեռ հարկավոր է ցույց տալ այն»,- նշել է Նունե Սարգսյանը՝ կարևոր համարելով նաև կանանց մեկ այլ՝ հավասարակշռող դերը:

Արգենտինայից ժամանած կանայք, ովքեր ներգրավված են գործարարության տարբեր ոլորտներում, ներկայացրել են իրենց աշխատանքն ու ցանկություն հայտնել հետագայում տարբեր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ:

armen-sargsyan-nune-sargsyan

argentinaci-kanayq

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները