Նախագահ Արմեն Սարգսյանն առաջին նշանակումներն է կատարել

Նախագահի խորհրդական նշանակելու մասին...
armen-sargsyan-nakhagah-hramanagir

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին նախագահի խորհրդական նշանակելու մասին:

Մինչ այդ Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի և քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Ալեքսանյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:

Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ՝ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է նախագահի օգնական:

*

*