Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ցավակցել են Շրի Լանկայի նախագահին

Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ
armen-sargsyan-nikol-pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւս ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային։

Սարգսյանն ու Փաշինյանը զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել են տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում:

*

*