Այս փուլում և′ կառավարությունը, և′ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ներքաղաքական իրավիճակը
armen-sargsyan-nikol-pashinyan

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյան — Պարոն վարչապետ, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պրոցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք, և, իհարկե, կուզեի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան — Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Երեկ երեկոյան հեռախոսազրույցում ընդհանուր ներկայացրել եմ, նաև առիթ ունեցել ենք սպասվող իրադարձությունները քննարկել նախորդ շաբաթ:

Ըստ էության, մենք հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում. խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում:

Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Այս ընթացքում, իհարկե, շատ կարևոր է, որ և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրերն անցկացնել մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում:

Կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել, և հնարավորինս պրակտիկ դաշտում տեղի ունենան քննարկումները: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

*

*