Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը
armen-sargsyan (2

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը եւ նշել.  «Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում:

Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է նախագահ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել է երեկ Հանրապետության նախագահի կողմից 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրումը:

*

*