Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Զրուցակիցները խոսել են համահայկական օրակարգային հարցերի մասին...
armen-sargsyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արմեն Սարգսյանը կարեւորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը:

Զրուցակիցները խոսել են համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման նոր ուղիներ գտնելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու հնարավորությունների վերաբերյալ:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները փաստել են Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը եւ անձամբ նախագահ Սարգսյանի կարեւոր եւ հավասարակշռող դերն այդ գործում:

 

*

*