Արմեն Սարգսյանին շնորհվել է Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակ

«21-րդ դարը Հայաստանի դարն է»

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցած Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությանը ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Արմեն Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է՝ երբ կա կարեւոր գաղափար, ինստիտուտն անպայման մասնակից է դառնում այն կյանքի կոչելուն. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաեւ այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ուր է շարժվում աշխարհը: Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետեւաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Մանրամասները՝ այստեղ:

*

*