Արմեն Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի հայ ուսանողների հետ

Երիտասարդները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն են ուղղել թեկնածուին
armen-sargsyan-usanog

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում փետրվարի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ:

Երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարևորել է նրանց մասնակցությունը Հայաստանի հասարական-քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքին, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ինչպիսի Հայաստան կցանկանան նրանք տեսնել յոթ տարի անց։

Երիտասարդները հարցեր են հղել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական զարգացման հեռանկարների և այլ հարցերի վերաբերյալ։

*

*