Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը...
mogerini-armen-sargsyan
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական
հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարեւորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում:

*

*