ՀՀ նախագահն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի պետական այցը Հայաստան

Անդրադարձ է եղել նաեւ ֆրանսիական համալսարանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:
sargsyan-laqot-lakot

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին:

Հանրապետության նախագահն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են այս տարի հոկտեմբերին նախատեսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցին Հայաստան, ինչպես նաեւ այցի շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Զրուցակիցները խոսել են նաեւ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի մասին, վստահություն հայտնել, որ այս կարեւորագույն իրադարձությունը կնպաստի Հայաստանի ու կազմակերպության անդամ պետությունների միջեւ կապերի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:

 

*

*