Արմեն Սարգսյանը ընդունել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահին

Ապագային միտված գիտահետազոտական համագործակցություն
armen-sargsyan-italia-profesor

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մասսիմո Ինգուշոյին: 

Պրոֆեսոր Ինգուշոյի հետ նախագահ Սարգսյանը վերջին անգամ հանդիպել էր անցյալ տարի նոյեմբերին Հռոմում և նրան հրավիրել Հայաստան՝ տեղում համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման հեռանկարներին:

 

*

*