11:21 - 15.08.2018
455 Դիտում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Կիսելով Ձեր եւ Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-մասնավորապես ասված է ցավակցական հեռագրում: