Նախագահը ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին:
armen-sargsyan-spartak-seyranyan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին:

Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

*

*