Արմեն Սարգսյանն առաջարկել է «Horasis»-ի հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Նախագահը Ժնևում հանդիպել է Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահի հետ
armen-sargsyan-horasis-tnoren

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ:

«Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կորպորացիաների տնօրեններ։

Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերն առաջարկել է Հանրապետության նախագահին հաջորդ տարի Պորտուգալիայում կայանալիք «Horasis»-ի տարեկան հանդիպմանը հանդես գալ որպես հատուկ բանախոս։ Նախագահ Սարգսյանն իր հերթին առաջարկել է դիտարկել «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ 

*

*