Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ
Armen-Sargsyan pashtonakan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։

Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ եւ անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի բնականոն զարգացումը։

Հայաստանի նախագահը Եգիպտոսի նախագահին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն եւ բարեկեցություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները