Մարդ մահանում է այն պահին, երբ դադարում է սովորել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Financial Times պարբերականին

Վերջ ի վերջո, Սարգսյանն իր 65 տարիների ընթացքում մի քանի կյանք է ապրել...
armen-sargsyan (1)

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Լանչ Financial Times-ի հետ» խորագրի շրջանակում Երևանում հանդիպել և զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Խորագրի շրջանակում Financial Times-ի լրագրողները սովորաբար հայտնի հյուրի հետ ճաշում և զրուցում են տարբեր թեմաներից: Խորագրի նախորդ հյուրերից են ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցնեգերը, Օքսֆորդի համալսարանի համաշխարհային պատմության պրոֆեսոր Պետեր Ֆրանկոպանը և այլք:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է  հարցազրույցի ոչ ամբողջական թարգմանությունը.

«Պարզվում է՝ Հայաստանի նախագահի հետ Financial Times-ի լանչը դիվանագիտական առումով նույնքան նուրբ է, որքան որ շշմեցնող է գաստրոնոմիական տեսակետից։ Հավատարիմ մնալով իր փոքրիկ կովկասյան երկրի շռայլ հյուրընկալության ավանդույթներին՝ Արմեն Սարգսյանը հրաժարվում է ընդունել, որ որևէ հյուր կարող է իրեն լանչի հրավիրել իր հայրենի քաղաք Երևանում։ Սակայն երբ ես նրան պատմում եմ FT-ի հստակ կանոնների մասին, նա առատաձեռն առաջարկ է անում՝ երկու օր անց մենք երկրորդ անգամ պետք է ճաշենք, և այդ ժամանակ, դժկամորեն համաձայնում է նա, FT-ին կթույլատրվի վճարել դրա համար։ Այսպիսով, նախադեպը խախտված է, սակայն պատիվը բարձր է պահված։

…Վերջ ի վերջո, Սարգսյանն իր 65 տարիների ընթացքում մի քանի կյանք է ապրել: «Կյանքը մշտապես քեզ նախապատրաստում է ինչ-որ բանի, դու պարզապես երբեք չգիտես, թե ինչի»,- ասում է նա։

Սարգսյանը ձգտում է օգտվել R-էվոլյուցիայի հնարավորություններից և պնդում է, որ նորարարության ուժը չի վերաբերում միայն գիտությանը, տեխնոլոգիաներին և բիզնեսին: Այն առնչվում է նաև նրան, թե ինչպես են երկրները կառավարվում։ Կառավարությունները պետք է դառնան ավելի ճկուն, իսկ կրթական համակարգը վերափոխումների կարիք ունի ։ «Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից է»,- ասում է նա։

Ամբողջությամբ՝ այստեղ

armen-sargsyan-BR.-parperakan

*

*