Արմեն Սարգսյանն այցելել էր Հանրային խորհուրդ

Հանրային խորհրդի անդամները լսել են ամենատարբեր հարցերի շուրջ Արմեն Սարգսյանի տեսակետները
armen-sargsyan-vazgen-manukyan-mansuryan

Հանրային խորհուրդը փետրվարի 8-ին հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

Հանրային խորհրդի անդամները լսել են ամենատարբեր հարցերի շուրջ Արմեն Սարգսյանի տեսակետները՝ սկսած Հայաստանի դիվանագիտական կորպուսի, երկրի արդյունավետ կառավարման և ռազմավարական մոտեցումների անհրաժեշտության, քաղաքական պայքարի, ընտրական գործընթացների խնդիրներից, վերջացրած որակյալ կրթություն ստանալու, տնտեսական, բնապահպանական, սահմանադրականության բարձրացման, մտավորականության դերի գնահատման և այլ խնդիրներով:

Արմեն Սարգսյանը, կարևորելով Հանրային խորհրդի դերը և անդրադառնալով բարձրացված հարցերից յուրաքանչյուրին, հույս է հայտնել, որ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում խորհրդի հետ արդյունավետ կհամագործակցի:

*

*