Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ

Քննարկվել են միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցեր
nakhagah-pariz

Արմեն Սարգսյանը փետրվարի 8-ին հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ: Վերջինս տարբեր տարիների զբաղեցրել է նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի եւ ներքին գործերի նախարարի պաշտոնները: Զրուցակիցները խոսել են միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Արմեն Սարգսյանը պատմել է իր ծրագրերի ու նախագահական նախաձեռնությունների մասին՝ դրանք  անվանելով «ապագային միտված ծրագրեր», որոնք նպատակ ունեն Հայաստանը դարձնելու նորագույն տեխնոլոգիաների, նորարարության եւ ստարտափների կենտրոն:

Մանրամասները՝ այստեղ։ 

*

*