Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա

Նա մասնակցելու է Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթաժողովին
armen-sargsyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շամոնի գագաթաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին և հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

Գագաթաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների /Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis և այլն/ ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը և ներդրումների ներգրավման հնարավորությունները։

*

*