Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին նվիրված գալա համերգին

...հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում
armen-sargsyan-nikol-pashinyan-makron-tryudo2 (1)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին նվիրված գալա համերգին:

Համերգին ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն հոգևոր ու քաղաքական ղեկավարությունը։

Ելույթներով հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Գալա համերգի ավարտական մասը նվիրված է եղել Շառլ Ազնավուրի հիշատակին։

*

*