Արմեն Սարգսյան․ «Աստված ինձ օգնական»

Արմեն Սարգսյանը երդվեց
armen-sargsyan-erdum

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվեց Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը:

ԱԺ հատուկ նիստը բացվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի  խոսքով: Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստին գրանցվել է 92 պատգամավոր, քվորումն ապահովված է:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Սարգսյանն իր խոսքն ամփոփեց՝ ասելով. «Աստված ինձ օգնական»:

Երմնակալությանը հաջորդեց Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը, որից հետո ելույթ ունեցավ Արմեն Սարգսյանը։

*

*