Արմեն Սարգսյանն ընդունել է եվրոպական մի շարք երկրների դեսպանների

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները երկրում իրադրության կարգավորումը տեսնում են Սահմանադրության շրջանակում
armen-sargsyan-despanner

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը: Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի պատշաճ անցկացման մասին:

Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները