Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է

Շնորհավորական ուղերձներ է ստանում հայ և օտարերկրյա պաշտոնյաներից...
armen-sargsyan (1)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ հունիսի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել:

«Թող Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես նպաստեն մայր Հայրենիքի եւ հարազատ ժողովրդի զորացման ու բարգավաճման, հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման, համազգային խնդիրների լուծման գործին:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր ընտանիքին»,- մասնավորապես ասված է ողերձում:

Շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»,- ասվում է Դմիտրի Մեդվեդևի ուղերձում:

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ»:

Շնորհավորել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ու պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր տեղաշարժեր գրանցեն և այդպիսով ավելի իրական օգուտ բերեն մեր երկրների ժողովուրդներին»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է նաև հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության առաջխաղացմանը»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում:

Շնորհավորել է նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ մաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ։

«Պետական բարձր պաշտոնում մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, առաջընթացի և բարգավաճման»,- ասված է ուղերձում։

«Հուսով եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում ավելի կխորանան: Հավաստիացնում եմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի շնորհավորական ուղերձում:

*

*