Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված:
armen-sargsyan

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին  Կերչի քոլեջում իրականացված պայթյունի ու հրաձգության հետեւանքով   20 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։

Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված:

*

*