Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների թագավորին

Արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ...
Armen-Sargsyan pashtonakan

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին` արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել թագավորական ընտանիքին և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները