Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները — Երկիր Մեդիա

Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
armen-sargsyan-bako-sahakyan

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ: Նշելով, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորման

կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, նախագահները կարեւորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

*

*