«Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում»․ ՀՀ նախագահ

«Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը...
armen-sargsyan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում: «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե, այս նպատակին հասնելու համար պետք է շատ աշխատենք ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ ամրապնդենք մեր հարաբերություններն ու համագործակցությունն աշխարհի հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Շարունակելով խոսքը որպես տեսաբան ֆիզիկոս՝ նախագահն ասել է, որ տեսաբան ֆիզիկոսների հանրությունը մշտապես հավատացել է սև խոռոչների գոյությանը: Ցույց տալով վերջերս հրապարակված սև խոռոչի պատկերը՝ Արմեն Սարգսյանը նշել է. «Ես մշտապես հավատացել եմ, որ մի օր մենք կտեսնենք սա: Սակայն իրականությունն այն է, որ սա հսկայական քայլ է ինչպես ընդհանուր ֆիզիկայի և տիեզերքի, այնպես էլ ինքներս մեր մասին գիտելիքների բացահայտման տեսանկյունից: Սա բացում է զարգացման նոր դռներ:

Շարունակությունը՝ այստեղ։

*

*