Արմեն Սարգսյանը տեխնիկական պատճառներով չի մասնակցի Արցախում ՀՀ անվտանգության խորհրդի նիստին

ՀՀ նախագահը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է․․․
armen-sargsyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու մարտի 12-ին  Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:

Մեր գործընկերների հարցման պատասխանից հայտնի է դառնում, որ Արմեն Սարգսյանին հրավեր ուղարկվել է երեկոյան 21։00-ից հետո միայն, ինչը ժամանակային սղության պատճառով անչափ կդժվարացներ Արմեն Սարգսյանի Ստեփանակերտ մեկնելը:

*

*