«Տարածաշրջանում ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը հասկանալու համար դեռ պետք է սպասել». Արմեն Սարգսյան

«Գործըթնացներն արագ են տեղի ունենում...»
armen-sargsyan (8)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ գործըթնացներն արագ են տեղի ունենում, և պետք է սպասել՝ հասկանալու, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում:

Արմեն Սարգսյանը նման տեսակետ հայտնեց նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցերին, թե Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արած հայտարարություններից հետո ինչ եզրահանգման է եկել և թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները տարածաշրջանում ի՞նչ իրավիճակ կստեղծեն, ինչպե՞ս կանդրադառնան հայ-իրանական հարաբերությունների վրա:

«Չեմ կարծում, որ հետևություններ պետք է արվեն այս կամ այն հայտարարությունից ելնելով: Ներքին, արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Եվ, իհարկե, խոսքը ոչ միայն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին է, այլև ԱՄՆ-տարածաշրջան հարաբերությունների մասին: Իսկ տարածաշրջանը շատ մեծ է՝ ոչ միայն մեր հարևան պետություններն են և Իրանը, այլ նաև ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-Ռուսաստան և այլն: Անձնապես Բոլթոնին չեմ հանդիպել: Կարծում եմ և խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, քանի որ գործըթնացներն արագ են, փոփոխական, և պետք է սպասենք, տեսնենք, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում»,-ասաց նախագահ Սարգսյանը:

*

*