Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ԱՄԷ Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը

Միջոցառումն անցկացվել է նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո
armen-sargsyan,-abu-dabi

Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան ղեկավարության հետ Աբու Դաբիում ներկա է գտնվել երկրի Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո:

*

*