ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը զեկույց է ներկայացրել «ՀՀ տնտեսության ներկա վիճակի ախտորոշումը, առկա մարտահրավերները և զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով խորհրդաժողովում:
«Ստեղծված պատերազմական և տրանսպորտային-հաղորդակցության սահմանափակության պայմաններում օրհասական խնդիր է ունենալ ինքնաբավության մակարդակի հետևողական բարձրացմանն ու ինքնարժեքի հետևողական նվազեցմանն ուղղված տնտեսություն: Ինչը ենթադրում է պետական պարտավորության ստանձնում՝ տեղական արտադրության թռիչքաձև զարգացման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ներմուծվող ապրանքատեսակները տեղականով փոխարինելու և տնտեսությունն արդիականցնելու գործում:
Ավելին, պետք է ձերբազատվել «չկան միջոցներ չեն կարող լինել բարեփոխումներ» ձևակերպումից և առաջնորդվել նրանով, որ հենց բարեփոխումներն են առաջացնում նոր միջոցներ:
Այսպիսի քաղաքականությունը հնարավորություն կտա երկրով մեկ ձևավորել բազմակենտրոն տնտեսական զարգացման օջախներ և սասանել օլիգարխիկ տնտեսական կառույցների մենաշնորհային դիրքերը»,- մասնավորապես ասվում է զեկույցում:
Մանրամասները՝ yerkir.am-ում: