«Նոր սկիզբն այս համակարգն է, բայց արդար Հայաստան դեռ չունենք»․ Արմեն Ռուստամյան

Խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ԱԺ-ն քննարկում է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` Բարձրագույն դատական խորհրդի կազմի թեկնածուներին ընտրելու հարցը: Խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` դժվար է թերագնահատել հարցի լրջությունն ու կարևորությունը մեր ապագայի համար:

«ՀՅԴ-ն այս ընտրություններին գնաց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Մենք նոր սկիզբը դրել ենք, նոր սկիզբն այս համակարգն է, բայց արդար Հայաստան դեռ չունենք, և այս կառույցը, որն ունի, մեր կարծիքով, ամենագլխավոր առաքելությունը, իմպլեմենտացիայի` այս նոր սահմանադրական կարգը կյանքի կոչելու փուլում, ունենա գլխավոր դերակատարությունը: Բարձրագույն դատական խորհրդից մեր մեծագույն ակնկալիքը դա է լինելու»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*