«Ժամանակին այդ բանաձևը հանգեցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ինքնասպանությանը»․ Ա․ Ռուստամյան

Արմեն Ռուստամյանը՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների մասին
armen-rustamyan

Հայաստանն անցյալ տարի հեղափոխական գործընթացների հետևանքով  տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավականաչափ բարդ իրավիճակում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իշխանության եկած թիմը պետք է կարևոր որոշումներ կայացնի ԼՂ հակամարտության, երկրի զարգացման հեռանկարների հարցում, ինչպես նաև կարգավորի ՌԴ-ի հետ վերջերս ծագած խնդիրները:  EADaily  պարբերականը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների մասին զրուցել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ:

 -Վերջերս Ղարաբաղում անցկացվել է ՀՅԴ Ընդհանուր ժողովը: Ինչո՞ւ հենց Ղարաբաղում և հենց հիմա: Դա որոշակի մեսի՞ջ էր:

-Ոչ մի բան պատահական չէ: Ինչպես ասում են` պատահականությունն անհրաժեշտության արտահայտությունն է: Կար երկու պատճառ․ առաջինը` այսօրվա Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերները կապված են ԼՂ հակամարտության հետ, ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններն ակտիվացել են: Այստեղ մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր և սպառնալիքներ:

Երկրորդ պատճառն այն է, որ արդեն 30 տարի է` գոյությունի ունի հայկական երկու պետություն, և մենք երբեք Արցախում չենք անցկացրել Բարձրագույն կուսակցական ժողով (թեև ՀՅԴ կուսակցությունը գործում է Ղարաբաղում` իր խորհրդարանական խմբակցությամբ — EADaily)։ Առաջին անգամ էր, երբ մենք այդ միջոցառումն անցկացրինք հայկական երկրորդ պետության տարածքում:

․․․-Հաշվի առնելով այն, որ ՀՀ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմից շատ այլ անձինք ժամանակին համագործակցել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, դուք ենթադրում եք, որ նրանք  նմանատիպ հայացքներ ունեն ԼՂ հակամարտության հարցում: Դատելով Փաշինյանի հայտարարություններից` դա այդպես չէ: Ի՞նչ եք կարծում:

-Մենք ունենք նման մտահոգություն, այդ պատճառով էլ բավական թերահավատորեն ենք վերաբերվում այն ամենին, ինչը ներկայումս կատարվում է Ղարաբաղի շուրջը: Իհարկե, մենք հույս ունենք, որ գործող իշխանությունները չեն գնա Տեր-Պետրոսյանի քաղաքական ճանապարհով: Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ ճնշումն ուժեղանում է. պահանջում են արդեն այս տարի անցնել խնդրի իրական լուծմանը: Ինչպես պետք է լուծվի ԼՂ հիմնախնդիրը՝  պարզ չէ:

 -Սպասեք, ո՞վ և ե՞րբ է պահանջել այս տարի անցնել հակամարտության լուծմանը: Մի՞թե նման հայտարարություն հնչել է:

-Ես խոսում եմ միջազգային առաջնորդների լավատեսական հայտարարությունների մասին: Ամենաթարմ օրինակը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն է, թե Փաշինյանը «խիզախ» քայլերի է գնացել, և որ «հակամարտության կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն»: Մերկելը նաև ասել է, որ Բաքուն պետք է պատասխան քայլեր ձեռնարկի: Իսկ Բաքուն հայտարարում է, որ արդեն այս տարի խնդիրը կարող է լուծվել: Իհարկե, Ադրբեջանը նկատի ունի խնդրի լուծումն իր «տարածքային ամբողջականության» շրջանակում, ինչը ենթադրում է հայկական զորքերի դուրսբերում և տարածքների փոխանցում: Լավ է գոնե, որ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է հայկական կողմի համար: Այդ դիրքորոշումը իսկապես հույս է ներշնչում, որ Հայաստանը չի հայտնվի բարդ բանակցային իրավիճակում: Ժամանակին այդ բանաձևը հանգեցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ինքնասպանությանը. նա հրաժարական տվեց (1998 -ին — EADaily):  Անձը, որը հայկական իրականությունում կփորձի նման կերպ լուծել խնդիրը, քաղաքական դիակ կդառնա:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

*

*