Արմեն Ռուստամյան. «ՀԱԿ-ի թեզն ավելի շատ դրսի բարեհաճությունը ստանալու խնդիր է լուծում»

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսին...
Armen-rustamyan

yerkir.am— Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսին`«Խաղաղություն և բարիդրացիություն», որը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին:

«Մենք նման մոտեցմանը դեմ ենք, որովհետև ՀԱԿ-ը կարգախոսը հրապարակ բերելուց առաջ պետք է ասի, Հայաստանը մինչև հիմա այդ ինչ չի արել հաշտեցման համար:Ես վստահ եմ, որ այդպիսի խնդիր Հայաստանը չունի, որովհետև մեզանից չի ծագել պատերազմը, մեզանից չեն բխում խախտումները, որոնք ամեն օր լսում ենք ` հրադադարի ռեժիմի հետ կապված, ագրեսիվ պահվածքի ու ռազմական գործողությունների հետ: Երբ նախընտրական շրջանում ենք այս կարգախոսը դիտարկում, սա նշանակում է, որ եթե իրենք գան իշխանության, պետք է նոր բաներ անեն, որը արագ կբերի խաղաղության ու կայունության:

Բայց ես Ադրբեջանի պահվածքի հետ կապված մի տարբերակ եմ տեսնում` բավարարել Ադրբեջանի ցանկությունները, որովհետև ուրիշ ձևով հասնել խաղաղության , անհնար է: Խաղաղությունը միակողմանի ցանկանալով չի լինում, դա պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, որը հիմա փակուղու մեջ` Ադրբեջանի պատճառով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանը իր պահվածքի պատճառով անբանակցելի կողմ է դարձել, ծիծաղելի է նրա զիջումը` կարգավիճակի հետ կապված, երբ առաջարկում է ինքնավարության բարձր աստիճան Արցախի համար, մոռանալով , որ մինչև պատերազմ սկսելը Արցախը արդեն դուրս էր գտնվում Ադրբեջանի իրավասության դաշտից, և ուներ ինքնավարության այդ աստիճանը: Ոսւտի այն, ինչ առաջարկում է Ալիևը, ուղղակի ծիծաղելի է: Ռուստամյանի խոսքով, ըստ էության, Ադրբեջանը ոչ մի զիջում պատրաստ չի անել: Եթե խաղաղության հեշտ ձև ենք ուզում, դա հանձնվելն է, դե եկեք հանձնվենք , տանք Ադրբեջանի ուզածը, որ բավարարենք նրա քմահաճույքները»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ժամանակին «տարածքներ` խաղաղության դիմաց» դիրքորոշման պատճառով է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն-Տեր Պետրոսյանը հրաժարական տվեց, քանի որ այդ մոտեցումը մերժեց ոչ միայն հայ ժողովուրդը, այլ հենց Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդիկ:

Արմեն Ռուստամյանի համոզմամբ, լուծում կարող է լինել բանակցությունների միջոցով, եթե Ադրբեջանը ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը: Պատգամավորի կարծիքով` ՀԱԿ-ի թեզը ավելի շատ դրսի բարեհաճությունը ստանալու խնդիր է լուծում: եվ եթե Լևոն տեր-Պետրոսյանը Ադրբեջանին ուղիղ խոսք հղի, ասելով, որ Ադրբեջանը թող ճանաչի ԼՂՀ անկախությունը, և Հայաստանը պատրաստ է գնալ փոզիջումների ու խաղաղության, ապա Արմեն Ռուստամյանը դա կողջունի:

*

*