Քաղաքական դաշինքները երկար կյանք չեն ունենում․ Արմեն Գրիգորյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է...
Aj-qvearkutyun

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախորդ ժամանակաշրջանի վերլուծությունները ցույց են տալիս, որ քաղաքական դաշինքները երկար կյանք չեն ունենում (լավ է թե վատ, դա այլ թեմա է):

Մի փոքրիկ պատմական շրջայց կատարելով պարզ է դառնում, որ դաշինքներ ձևավորած քաղաքական ուժերը սկզբից մինչև վերջ մեծամասամբ իրար հավատարիմ չեն մնում:

Քանի որ Երևանի ավագանին ձևավորվում է հիմնականում ԱԺ-ում տեղ զբաղեցնող քաղաքական ուժերից, ապա միանգամից անդրադառնանք ԱԺ-ին:

Այսպիով, ստորև ներկայացրածներից ո՞րն է մնացել մինչև վերջ:

1. Առաջին գումարման խորհրդարան (1995) «Հանրապետություն» միավորում (ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ)

2. Երկրորդ գումարման խորհրդարան (1999) «Միասնություն» դաշինք (ՀՀԿ, ԺԴԿ) «Իրավունք և միաբանություն» խմբակցություն («Ազգային միասնություն», «ՍԻՄ», «ԳիԱրՔՄ», «Արցախ-Հայաստան»)

3. Երրորդ գումարման խորհրդարան (2003) «Արդարություն» խմբակցություն (Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, ՍԻՄ, ԱԺՄ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական կուսակցություն)

4. Չորրորդ գումարման խորհրդարան (2007) …

5. Հինգերորդ գումարման խորհրդարան (2012) «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք

6. Վեցերորդ գումարման խորհրդարան (2017) «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք»:

*

*