Արմեն Աշոտյանը զգուշացնում է իշխանություններին

«Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ» անունով հանդես եկած մի խումբ անձինք․․․
armen-ashotyan

Դեկտեմբերի 12-ին «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ» անունով հանդես եկած մի խումբ անձինք  նամակ են ուղարկել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է Հայաստանի Հանրապետական կուսակցության  փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հրավիրելով Հայաստանի արտգործնախարարության եւ Ազգային ժողովի ուշադրությունը:

Նամակում ադրբեջանցիները նշում են, որ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» պատրաստ է խաղաղ ապրել հայ համայնքի հետ, սակայն, Ադրբեջանի տարածքում:

Արմեն Աշոտյանն իր գրառմամբ իշխանություններին զգուշացրել է, որ Ադրբեջանն ակնհայտորեն արդեն մեկ տարի օգտագործում է «Արցախի ադրբեջանական համայնք» ձեւակերպմամբ խաղաքարտը:

Հիշեցնենք, որ օրերս Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե վարչապետ Փաշինյանը դեմ չէ, որ Արցախյան բանակցություններում Ալիեւի հետ լինեն նաեւ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

*

*