Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը կմեկնեն Բաքու

Կմասնակցեն Բաքվում «Եվրանեսթ» ԽՎ-ի կազմակերպած համաժողովին:
baqu

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը կմասնակցեն վեհաժողովի` սեպտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:

Համաժողովը նվիրված է կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:

*

*