Արմեն Աշոտյան․ «Մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում»

ՀՀԿ-ն պատրաստ է դառնալ ընդդիմություն։
armen-ashotyan-hhk

Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը վաղաժամ է համարում հայտարարությունները, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լքում է հայաստանյան քաղաքական դաշտը: Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները չեն բխում ներկայիս քաղաքական իրողություններից:  

«Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող են օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտներում: Հանրապետական կուսակցությունը առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին՝ մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուցվածքը, և երրորդ հերթին՝ մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ապա ընդդիմության մեջ է», «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են դառնալ ընդդիմություն և բարձրաձայնել բոլոր խնդիրների մասին: Նրա խոսքով՝  իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն:

 

*

*