Արմեն Աշոտյանն առաջարկում է ստեղծել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հարցով քննիչ հանձնաժողով

Աշոտյանը նման առաջարկով հանդես եկավ ԱԺ ամբիոնից:
armen-ashotyan

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի  գաղտնալսման և հրապարակման հարցը քննարկելու համար խմբակցություններին առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով:

Աշոտյանը նման առաջարկով հանդես եկավ ԱԺ ամբիոնից:

«ԱԺ խմբակցություններին առաջարկում եմ Սահմանադրության 105 հոդվածից օգտվելով հրավիրել հրատապ թեմայով քննարկում՝ հրապարակված ձայնագրության վերաբերյալ: Կամ 108 հոդվածով ստեղծել քննիչ հանձնաժողով և քննարկել ամեն ինչ՝ սկսած նրանից, թե ինչպես է ձայնագրվել դա», առաջարկեց Աշոտյանը:

Լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշել է՝ դեմ չէ այդ առաջարկին:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր  հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Մարտի 1-ի գործով մանրամասների ու դրա շրջանակում կալանավորման որոշումների մասին են զրուցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: 

*

*