12:06 - 26.01.2017
1680 Դիտում
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին նա ասել է հունվարի 25-ին՝ հեռուստաեթերում:
«Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդ այլեւս նոր Սահմանադրությամբ պետք է քաղաքական պատասխանատվություն կրի՝ ոչ միայն անձնական, այլեւ՝ քաղաքական թիմի: Լինելով վարչապետ Կարեն Կարապետյանի թիմում՝ ես պարտավոր եմ կրել նաեւ քաղաքական պատասխանատվություն»,- իր որոշումն այսպես է մեկնաբանել Արմեն Ամիրյանը:
Սեպտեմբերին կառավարության անդամ դարձած անկուսակցական նախարարներն աստիճանաբար համալրեցին Հանրապետականի շարքերը: Արմեն Ամիրյանը, փաստորեն, ամենաերկար ընդդիմացողներից էր:
Պատրաստեց՝
Լուսինե Ղարիբյանը