Հայ երեխաների արտաքսման հարցն Արման Թաթոյանը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ

Երեխաներին Հայաստան արտաքսվելու վերջին ժամկետը սեպտեմբերի 8-ն է:
arman-tatoyan
Լուսանկարը՝ Photolure-ի

Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։

Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեզի կարողանա մանրամասն ուսումնասիրության  առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և  նրանց իրավունքների ապահովման հարցերը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը և նշել, որ արտաքսման դեպքում պատրաստակամ է իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների երաշխավորման համար։

Հիշեցնենք, որ երեխաներին  Հայաստան արտաքսվելու վերջին ժամկետը սեպտեմբերի 8-ն է:

*

*