Արման Թաթոյանն այցելել է պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացուն

Նա հիվանդանոցում է
tatoyan-adrbejanci

Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը մարտի 18- ին  այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Այսօր Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում:

Այցի վերաբերյալ ՄԻՊ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին այցի պահին տեղում են եղել փաստաբանը և քննիչը, ովքեր այդ պահին իրականացրել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Նրանց հետ Պաշտպանը քննարկել է Է. Իբրահիմովի իրավունքներին առնչվող հարցեր: Քրեական վարույթին ներգրավված է ադրբեջաներենի՝ լիցենզավորում ունեցող թարգմանիչ:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

*

*