Արման Սահակյանը դուրս է եկել ԱԺ ՀՀԿ խմբակցությունից

Որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների...
arman-sahakyan2 (1)

Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արման Սահակյանը:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե‘ գործող իշխանության, թե‘ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է պատգամավորը:

Ավելի վաղ ՀՀԿ խորհրդարանական  խմբակցությունը լքելու մասին հայտարարել էին պատգամավորներ Արթուր Գևորգյանը և Շիրակ Թորոսյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել էր, որ Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու որոշում էին կայացրել, իսկ նա, իմանալով, որ իրեն հեռացնելու են, հայտարարություն է տարածել, որ լքում է խմբակցությունը:

 

*

*