Գալուստ Սահակյանի որդին հրաժարական է տվել

«Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից»
arman-sahakyan

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից, հատկապես, որ մոտ մեկ տարի առաջ իմ թիմակիցների ու համակիրների հետ համոզիչ հաղթանակ արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններում: Այսօր առավել ևս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ և կշարունակեմ լինել իրենց կողքին: Միասին կշարունակենք մեր ճանապարհը՝ հանուն մեր պետության ու հասարակության առաջընթացի»,-մասնավորապես նշվում է հայտարարության մեջ:

*

*