Արման Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ դեսպան՝ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել․․․
Arman-Kirakosyan

Արման Կիրակոսյանը նշանակվել է  Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հետ էր կանչել Արման Կիրակոսյանին  Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից,  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից:

*

*