Արման Բաբաջանյանը համախմբման կոչ է անում՝ իշխանությանը հակակշռելու համար

Բաբաջանյանը հեղափոխական քայլեր է ակնկալում
arman-babajanyan

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած արդեն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը համախմբման կոչ է անում՝ իշխանությանը հակակշռելու համար: Կայացել է այս նպատակի շուրջ համախմբվածների առաջին համաժողովը:

Նրանք գործող իշխանություններից չեն տեսել հեղափոխական քայլեր սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու, դատաիրավական բարեփոխումների, անցումային արդարադատության, Արցախյան հիմնահարցի ու այլ ոլորտներում: Ուստի Բաբաջանյանն ու իր համակիրները իրենց հռչակել են հեղափոխական փոփոխությունների ջատագովը եւ եթե հաջողեն, նշել են՝ կդառնան նաեւ իրագործողը:

Ըստ Բաբաջանյանի՝ հեղափոխությունը պետք է պաշտպանել ինչպես նախկին ռեւանշիստներից, այնպես էլ գործող իշխանության մաս կազմող որոշ շերտերից, որոնք իրենց ապաշնորհությամբ վտանգում են հեղափոխությունը: Ասվածում պատգամավորը նկատի ունի նաեւ վերջերս վարչապետի խոսքում հիշատակված պետական կառավարման համակարգը:

*

*