Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել

Փելեշյանն ասել է, թե Ավետարանի հավատքի եկեղեցիների միության առաջնորդը ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանից գումար է վերցրել եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին

Ոստիկանությունը Երեւանում բերման է ենթարկել «Հայկական Վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին, որը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Փելեշյանը եկել էր Երեւան ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:

Նախօրեին շուրջ 15 հոգու ուղեկցությամբ Փելեշյանը մտել է Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ, փակել դուռն ու ծեծի ենթարկել վերջինիս: Փելեշյանն ասել է, թե Ավետարանի հավատքի եկեղեցիների միության առաջնորդն ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանից գումար է վերցրել եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին աշխատել ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: Բազմաթիվ վնասվածքներով, հատկապես՝ գլխի շրջանում, Ռաֆիկ Գրիգորյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ողջ եղելությունը, եւ այն արդեն ոստիկանության Լոռու մարզի աշխատակիցների ձեռքում է:

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Երկիրն այսօրին» տեղեկացրեց, որ Հայաստանի քննչական կոմիտեին ոստիկանությունից տեղեկություններ են փոխանցվել Ռաֆիկ Գրիգորյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի մասին, կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

*

*