Նոր կուսակցություն է ստեղծվել՝ «Արժանապատիվ Հայաստան»

Համագումարի ընթացքում որոշում կայացվեց հիմնել կոլեգիալ ղեկավարման կուսակցություն, որը չի ունենալու նախագահ:
marian,-khachatryan

Հայաստանում փոփոխություններ իրականացնելու համար միայն անհատի գործողությունները որոշիչ դեր ունենալ չեն կարող, պետք է սկսենք համակարգային փոփոխություններ: Նման համոզմունք ունեն «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության հիմնադիրները, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին:  

Հիմնադիր համագումարի ժամանակ ներկայացվեց «Արժանապատիվ Հայաստան»-ի կանոնադրությունը, ծրագիրը, ծրագրային դրույթները:

Համագումարի ընթացքում որոշում կայացվեց հիմնել կոլեգիալ ղեկավարման կուսակցություն, որը չի ունենալու նախագահ: Որոշումները կայացվելու են կոլեգիալ սկզբունքով: Համակարգող կառույցը կունենա նախագահ, ով յուրաքանչյուր տարի ռոտացիոն սկզբունքով կվերընտրվի և միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք չի ունենա: Կուսակցությունը կունենա նաև վերահսկող կառույց, որը կվերահսկի կուսակցության ֆինանսական մուտքերն ու ելքերը, տարբեր անդամների կողմից ներկայացված ծրագրերը, կատարման որակն ու ժամկետները:

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցությունը սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն է, որը որդեգրում և առաջնորդվում է ազգային միասնականության, հայրենիքի տարածքային և ժողովրդագրական մեծացման, Հայաստանի Հանրապետությունը ողջ աշխարհում որպես առաջատար և զարգացած պետություն դարձնելու գաղափարներով։

*

*