Արծվիկ Մինասյանը կլինի ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում

«Ես պետք իմ ներուժը ներդրեմ, որ ՀՅԴ-ն իր բոլոր սկսած ծրագրերը կարողանա շարունակել»
arcvik-minasyan

yerkir.am— Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կլինի ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց անձամբ Մինասյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այս պահի դրությամբ չունի այլ որոշում քան միայնակ մասնակցել ընտըրություններին:

«Ես ոպես ՀՅԴ-ի ԳՄ անդամ, բնականաբար, իմ պատրաստակամությունն ու վճռականությունն եմ հայտնել, որ ես ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, և կայացրել եմ որոշում մասնակցել ընտրություններին, ոչ միայն համամասնական ցանկի, այլև առաջին հերթին ռեյտինգային ցուցակով՝ Արմավիրի մարզում:

Եվ իմ նպատակը որպես պատասխանատու կուսակցական, որպես անձ, ես պետք իմ ներուժը ներդրեմ, որ ՀՅԴ-ն իր բոլոր սկսած ծրագրերը կարողանա շարունակել»,- ասաց Մինասյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցութայն հուշագիրը երկարաժամկետ է և եթե ընտրություններից հետո հաջողության հասնեն, ապա կշարունակեն իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսել են:

*

*