Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում մնալու մասին. tert.am

«Ներկայումս ռազմավարական մշակման փուլում ենք..»
arcvik-minasyan

tert.am— Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախարար եղած ժամանակ հասցրել է մի շարք հիմնախնդիրներ բացահայտել՝ կապված բնապահպանության ոլորտում տարվող քաղաքականության հետ։ Նա Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, թե այս ոլորտով պետք է լուրջ զբաղվել՝ հիմք ընդունելով հնարավոր բացասական ռիսկերի չեզոքացումը։

«Ներկայումս ռազմավարական մշակման փուլում ենք ու հույս ունենք, որ նոր կառավարությանը զուգընթաց կունենանք նոր ռազմավարություն, մոտեցումներ։ Հույս ունենք՝ նոր կառավարության կազմավորման զուգընթաց մենք կունենանք նոր ռազմավարություն, նոր մոտեցում բնապահպանության ոլորտում առկա խնդիրը չեզոքացնելու ուղղությամբ»,– ասաց Մինասյանը։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ նոր կառավարության կազմում Դուք էլ կլինեք, դաշնակցական նախարարն արձագանքեց՝ ասելով, թե այս պահին որևէ պատճառ չկա հակառակը պնդելու։

Մանրամասները՝ այստեղ

*

*